Հայաստանի ֆուտբոլի առաջնության 22-րդ տուրի շրջանակներում «Շիրակ»-ը Գյումրիի քաղաքային մարզադաշտում հյուրընկալեց ԲԿՄԱ-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`հանդիպման առաջին կեսին թիմերը փոխանակվում էին գրոհներով, սակայն վերջնական արդյունքի հասնել չէր հաջողվում: Երկրորդ կեսում էլ ոչ «Շիրակ»-ին, և ոչ էլ «բանակայիններին» այդպես էլ չհաջողվեց բացել հանդիպման հաշիվը և խաղն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով:
Այս տուրից հետո «Շիրակ»-ը մրցաշարային աղյուսակում 6-րդն է 25 միավորով, իսկ ԲԿՄԱ-ն` 7-րդը (21 միավոր):
Այս տուրի շրջանակներում կկայանան նաև «Փյունիկ»-«Ուրարտու», «Գանձասար»-«Նոա», «Արարատ-Արմենիա»-«Վան» խաղերը: