Հետևեք մեզ։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի նորընտիր անդամների

17:34, 08 մարտ 2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի նորընտիր անդամների



Մարտի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի նորընտիր անդամների՝ առաջնորդությամբ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի։

 

Կուսակցության ներկայացուցիչները Վեհափառ Հայրապետին համապարփակ տեղեկություններ եմ փոխանցել ՀՅԴ 35-րդ Ընդհանուր Ժողովի աշխատանքների  մասին։

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Բյուրոյի նորընտիր ներկայացուցչին և անդամներին՝ կարևորելով համազգային ներուժի ծառայեցումը հանուն հայրենիքի զորացման, ազգի արժանապատիվ ու լուսավոր գալիքի կերտման։

 

Հանդիպման ընթացքում արծարծվել են Հայաստանի և հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին, անվտանգային սպառնալիքներին և Հայաստան-Սփյուռք գործակցությանն առնչվող հարցեր, առկա խնդիրների դիմագրավման գործում ընդգծվեց ազգային միասնության ու համախմբման անհրաժեշտությունը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները