Հետևեք մեզ։

Չե՞ք տեսնում՝ ի՜նչ վիրավորանքների են ենթարկվում հերոսածին ծնողները, հանձնարարե´ք ձեր անդամներին դադարեցնել վիրավորանքների ալիքը, վարույթ է նախաձեռնված, թող այն տարվի. Արման Թաթոյանը՝ իշխանությանը

22:18, 18 մայիս 2023
Չե՞ք տեսնում՝ ի՜նչ վիրավորանքների են ենթարկվում հերոսածին ծնողները, հանձնարարե´ք ձեր անդամներին դադարեցնել վիրավորանքների ալիքը, վարույթ է նախաձեռնված, թող այն տարվի. Արման Թաթոյանը՝ իշխանությանը

Հերոսածին մայրը պետք է անհապաղ ազատ արձակվի: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀնախկին ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով Աշոտ Փաշինյանի մասնակցությամբմիջադեպի պատճառով զոհված զինծառայողի մոր ձերբակալմանը։

 

«Ինչո՞ւ եք ազատությունից զրկել պատերազմում հերոսաբար ընկած զինվորի մորը: Ազատությունիցզրկելու այս ի՞նչ «անհաղթահարելի անհրաժեշություն» է հայտնաբերվել. ինչ լինի, միանգամիցձերբակալում կամ կալանք:

 

Ինչո՞ւ Եռաբլուրում բացարձակ անթույլատրելի վերաբերմունքով, բացահայտ նսեմացումովբերման  ենթարկվեցին զոհված զինծառայողների ծնողները: Դեռ բավական չէ մի հատ էլվարչական վարույթներ հարուցվեցին ծնողների նկատմամբ` նրանց քաշքշելով դատականգործընթացներով` առանց որևէ ոստիկանի պատասխանատվության:

 

Բացահայտ է, որ ձերբակալումն է, որ ավելի նպաստեց ատելության խոսքի աճին ուվիրավորանքներին, ավելի խորացրեց մարդկանց պառակտումը:

 

Չե՞ք տեսնում ինչ է կատարվում, ի՜նչ բացարձակ վիրավորանքների են ենթարկվում Հայրենիքինամենաթանկը տված Հերոսածին ծնողները, անարգվում է զոհված զինծառայողների հիշատակըիրական ու կեղծ էջերից, ի՜նչ աստիճան են արժեզրկվում պետության ամրության հիմնարարերաշխիքները` բարոյական արժեքները:

 

Իշխանությունն է գլխավոր պատասխանատուն երկրում առկա վիճակի համար: Հանձնարարե´քձեր անդամներին ու կողմնակիցներին անհապաղ դադարեցնել վիրավորանքների ու ատելությանխոսքի ահագնացած ալիքը, «կրակի վրա յուղ» լցնելը:

 

Քրեական վարույթ է նախաձեռնված թո´ղ վարույթը տարվի ու եթե իրավական որակվող արարք է, թո´ղ հանգամանքները պարզվեն: Ինչո՞ւ եք ավելի խորացնում լարվածությունը:

 

Մյուս որևէ հարցի այս խնդրի հետ կապված այս գրառումով հատուկ չեմ անդրադառնում»,- գրել է նա։