Ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող Ստեփանակերտում ամիսներ առաջ մահացած Վերա Աղասյանի մարմինը դեռ չի հանձնվել հայկական կողմին։
Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Շարաֆաթ Հասանովը՝ Ռազմագերիների, անհայտ կորածների և պատանդների պետական հանձնաժողովի կողմից Ադրբեջանի Հանրապետությունում անհայտ կորածների որոնումների վերաբերյալ անհայտ կորածների միջազգային հանձնաժողովի գնահատման զեկույցի ներկայացման ժամանակ հաղորդել է, որ «հայկական կողմը և Վերա Աղասյանի երեխաները Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ տեղեկացվել են անցյալ տարվա հոկտեմբերի 20-ին նրա մահվան մասին»։
«Նրա մարմինը հանձնելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացվել են, հայկական կողմը դիակի հանձնման վերաբերյալ գրեթե 5 ամիս է, ինչ վերաբերմունք չի արտահայտում»,- ասել է նա։