Հետևեք մեզ։

Ատոմակայանից գողություն է կատարվել. Shamshyan.com

12:46, 10 մարտ 2025
Ատոմակայանից գողություն է կատարվել. Shamshyan.com

Օրեր առաջ խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Հայաստանի ատոմային էլեկտրակայանից։ 

Ինչպես հայտնում է  Shamshyan.com-ը` մարտի 6-ին տեղեկություններ են ստացվել, որ Հայաստանի ատոմակայանի վարչական տարածքի պահեստներից մեկից գողացել են պղնձից, նիկելից և երկաթից պատրաստված խողովակներ։


Տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է և գողությունը տեղի է ունեցել փետրվարի 18-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում, ատոմակայանին էլ պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս։

«Պետական ունեցվածքի գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վերլուծական