Հետևեք մեզ։

Զավեշտ է, որ գրեթե բոլորը  բացում են իրենց ձեռքի  1400$ iPhone-ը և քննարկում ԱԺ նախագահի իբր 1100$ կոշիկը. Ալեն Սիմոնյանը նկարել է իր կոշիկներն ու դրանց արժեքները (լուսանկարներ)

12:58, 10 մարտ 2025
Զավեշտ է, որ գրեթե բոլորը  բացում են իրենց ձեռքի  1400$ iPhone-ը և քննարկում ԱԺ նախագահի իբր 1100$ կոշիկը. Ալեն Սիմոնյանը նկարել է իր կոշիկներն ու դրանց արժեքները (լուսանկարներ)

 

Ալեն Սիմոնյանը ներկայացրել է իր կոշիկներն ու դրանց արժեքները.

 

«Երկիրը երեսուն տարի բոլոր տեղերից թալանած մարդկանցից փող ստացողները որոշել են երկրից թալանածը ման գալ իմ կոշիկների մեջ: Իհարկե, պարզ չի, թե ես ԱԺ շենքում ինչ թալան պետք է անեմ, ասենք` ընդդիմադիրների դատարկ աթոռները ծախեմ լավ գնով, թե՞ ԱԺ-ի հին խալիները լավ գնով պետք է բրթեմ` գնան:

 

Մեկը ինձ մեղադրում է 1100$ Zegna կոշիկներ ունենալու մեջ, մյուսը՝ իբր թե Loro Piana 1600€ կոշիկներ ունենալու մեջ:

Ես ո՛չ 1100$, ո՛չ 1600 եվրոյանոց կոշիկներ չունեմ: Իհարկե, զավեշտ է, որ գրեթե բոլորը  բացում են իրենց ձեռքի  1400$ iPhone-ը և քննարկում ԱԺ նախագահի ԻԲՐ 1100$ կոշիկը, բայց հիասթափեցնեմ, իմ կոշիկները գնում եմ հիմնականում դրսի outlet-ներից և Երևանի խանութներից, ուր ձեր նկարում տեղադրված կոշիկները կարող եք գտնել Երևանի կենտրոնում գտնվող ամեն երկրորդ խանութում: Ի դեպ, հիմա էլ լավ զեղչեր կան, նկարը այսօրվա է:

 

Եվ վերջում, Ձեր Վոժդի ասուլիսը լավ չեք լսել, նա ասաց, որ ինչ-որ մեկի տռուսիկում (трусик)  է թալանվածը, հաջորդիվ պատրաստ եմ քննարկել նաև սա, չեմ կասկածում, նույն մարդիկ կարձագանքեն)))»:

Վերլուծական