Հետևեք մեզ։

Դավիթ Իշխանյանի հետ կապված ՀՅԴ ընդհանուր ժողովը առանձին որոշում է կայացրել

10:01, 10 մարտ 2025
Դավիթ Իշխանյանի հետ կապված ՀՅԴ ընդհանուր ժողովը առանձին որոշում է կայացրել

Դավիթ Իշխանյանը պահպանում է իր անդամության կարգավիճակը Բյուրոյում։ Այս մասին ՀՅԴ նորընտիր Բյուրոյի կազմի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, «Հայաստան» դաշինքից պատգամավոր Արմեն Ռուստամյանը: 

 

«Մեր ընկերը բանտարկված է, Բաքվի բանտում է, ունենք լուրեր, որ առողջական խնդիրներ ունի: Նրա հետ կապված ընդհանուր ժողովն առանձին որոշում է կայացրել, որ Դավիթ Իշխանյանը պահպանում է իր անդամության կարգավիճակը Բյուրոյում։ Արցախի կառույցը նույնպես պահպանում ենք:»,- նշել է նա։

 

Ռուստամյանը նշել է, որ երբ Դավիթ Իշխանյանն ազատության մեջ կլինի ու կվերադառնա, նա կհամալրի Բյուրոյի կազմը։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները