Առերեսումն ավարտվեց։ Հիմա տիկին Գայանեին մեղադրանք է առաջադրվում, իսկ ժամը 23:00-ին նա կներկայացվի Շենգավիթի դատարան՝ ձերբակալման դեմ մեր բողոքի քննությանը։
Այս մասին իր ֆեյսբուքի էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը ձերբակալված է Աշոտ Փաշինյանին առերևույթ առևանգման գործով։