Անհայտ կորածների միջազգային հանձնաժողովի «Գնահատման զեկույցում» առաջարկվում է ստեղծել Հայաստանից և Ադրբեջանից անհայտ կորածների ԴՆԹ-ի համեմատության անկախ մեխանիզմ։
Նշվում է, որ ԴՆԹ-ի համեմատության անկախ մեխանիզմի ստեղծումը կարող է լինել նույնականացումը հաստատելու և ընտանիքներին արդյունքներ ապահովելու մի քանի արդյունավետ միջոցներից մեկը:
«Եթե լինի համընկնում, համեմատության արդյունքները կտրամադրվեն երկու երկրներին՝ թույլ տալով դատաբժշկական փորձագետներին և համապատասխան գործակալություններին գիտական ապացույցների հիման վրա տեղեկացված որոշումներ կայացնել:
Այս մեխանիզմը ոչ միայն բոլոր ազգերի ընտանիքներին պատասխաններ գտնելու հնարավորություն կտա, այլեւ կնպաստի տարածաշրջանում համագործակցությանն ու հաշտեցմանը։ Սա հնարավորություն կլինի դրսևորելու նվիրվածություն անհայտ կորածների հիմնախնդիրը որպես ազգային սահմանները գերազանցող խնդրի հավաքական լուծմանը»,- ասված է զեկույցում։