Երևանի կոնյակի գործարանը (արտադրում է «Արարատ» կոնյակը) կարող է դադարեցնել իր արտադրանքի արտահանումը Ռուսաստան, ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, հայտնում է Vesti.ru-ն։
Էկոնոմիկայի նախարարության ղեկավարը մանրամասնել է, որ այս հարցի վերաբերյալ դեռ պաշտոնական հայտարարություններ չեն արվել, «սակայն, կարծես թե, դա արդեն պաշտոնական է»։
Քերոբյանը խոստովանել է նաև, որ իրավիճակը խնդիրներ կստեղծի տեղի խաղող մթերողների համար։