Հետևեք մեզ։

Սարի պես մեր Սարիկի թիկունքին. Շիրակի մարզպետը գնում է արձակուրդ` ղեկավարելու նախընտրական շտաբը

15:54, 10 մարտ 2025
Սարի պես մեր Սարիկի թիկունքին. Շիրակի մարզպետը գնում է արձակուրդ` ղեկավարելու նախընտրական շտաբը

Շիրակի մարզպետը գնում է արձակուրդ` ղեկավարելու «Քաղաքացիակա պայմանագրի» նախընտրական շտաբը:

 

Դավիթ Առուշանյանը գրում է.

«Սիրելի´ շիրակցիներ, 

պայմանավորված մարտի 30-ին սպասվող ընտրություններով, այսօրվանից կլինեմ արձակուրդում` ղեկավարելու «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական շտաբը: 

 

Սա ոչ միայն քաղաքական պարտականություն է, այլ առաջին հերթին պատասխանատվություն յուրաքանչյուր գյումրեցու առաջ: Նաև ստացվել  է այնպես, որ ես եմ եզրափակում նախընտրական ցուցակը: 

 

Մեր Սարիկին վստահում ենք ամբողջովին, մեր նախընտրական թիմի յուրաքանչյուր անդամի ունակություններին հավատում ենք լիովին.


 սա է պատճառը, որ ամբողջ թիմով ներկայացնելու ենք ձեզ մեր նախընտրական ծրագիրը, պատմելու ենք առաջիկա 5 տարիների պլանների, բոլորիս տունը` Գյումրին առավել շքեղ, տնտեսապես ուժեղ, գրավիչ ու մրցունակ քաղաք դարձնելու մասին: 

 

Մեզնից շատերը, այդ թվում ես, վերջին տարիներին հնարավորություն ունեցել ենք ձեզ ցույց տալ մեր պատկերացումներն ու ձգտումները մեր հարազատ քաղաքի մասին, որոշ դեպքերում հասցրել ենք ինչ-որ բան փոխել, որոշ կարևոր գործեր ընթացքի մեջ են:

 

Թե փոխքաղաքապետի, թե պատգամավորի, և թե արդեն մարզպետի` իմ գործունեության ընթացքում, կարելի է ասել, կետ առ կետ եմ հասցեագրել, առանձին ուսումնասիրել Գյումրու ամեն մի խնդիր, հետո ժամանակը ցույց տվեց, որ թիմով նույն կերպ ենք պատկերացնում լուծումների ճանապարհային քարտեզը: 

 

Նորություն չեմ ասի, եթե պնդեմ, որ մեր քաղաքը պետության ուշադրության կենտրոնում է, առաջնահերթությունների մեջ: Հետևաբար, սա է իսկական ժամանակը բարեփոխումներն ամբողջական ու որոշիչ փուլ մտցնելու: 

 

Մի քանի օր և վերջնական ու կայուն որոշմամբ լավ ժամանակներ ենք բերելու մեր քաղաքին, շարունակելու ենք Գյումրին ավելի ուժեղ դարձնել: Այդ գործում մեծ է յուրաքանչյուրիդ դերը: Ու ինչպես շատ եմ ասել` հավատում եմ, որ գյումրեցին լավ գիտի իր ընտրությունը: 

 

Այսպիսով` բոլորով, սարի պես` մեր Սարիկի թիկունքին:

#սարի_պես_գյումրու_թիկունքին»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները