Անցյալ տարի Հայաստանի ապրանքաշրջանառությունը կազմել է ավելի քան 30,1 միլիարդ դոլար, որից 42%-ը ԵԱՏՄ-ից է, իսկ ԵՄ-ի մասնաբաժինը կազմել է ընդամենը 7,7%: Դրա մասին մարտի 10-ին «Եվրամիությունը և/կամ Եվրասիական տնտեսական միությունը. Հայաստանի հեռանկարներն ու հնարավորությունները» ֆորումի ժամանակ հայտարարսել է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանը։
Այստեղից նա եզրակացրեց, որ այսօր ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու օգտին որևէ փաստարկ չկա, քանի որ ռացիոնալ այլընտրանք չկա։
«Մենք չպետք է մեր հարաբերությունները կառուցենք ԵՄ երկրների հետ այլ երկրների հետ հարաբերությունների հաշվին»,- նշել է Անանյանը։
Նա հավելել է, որ ԵՄ երկրները, ի տարբերություն ԵԱՏՄ երկրների, չունեն իրենց ներքին հարկային օրենսդրությունը, այսինքն՝ չունեն համապատասխան ինքնիշխանություն։
«ԵԱՏՄ-ն ունի մեկ միասնական մաքսային օրենսգիրք, սակայն համակարգը գործում է ճկուն՝ մասնակից երկրների ներքին օրենսդրության տեսանկյունից։ Այդ առումով Հայաստանն ունի իր օրենքն ավելացված արժեքի հարկի ոլորտում։ Մինչդեռ ԵՄ-ում դա տեղի չի ունենում»,- նշել է փորձագետը։