Հետևեք մեզ։

Գեղարքունիքի մարզի դպրոցներից մեկից աշակերտը տեղափոխվել է հիվանդանոց․ ի՞նչ է հայտնել հայրը պարեկներին

22:32, 10 մարտ 2025
Գեղարքունիքի մարզի դպրոցներից մեկից աշակերտը տեղափոխվել է հիվանդանոց․ ի՞նչ է հայտնել հայրը պարեկներին

Մարտի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Shamshyan.com-ի տեղեկություններով` ժամը 09։50-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ մարզի դպրոցներից մեկում  ծեծի ենթարկվելու հետևանքով «Աջ ստորին վերջույթի և որովայնի առաջնային պատի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ «Գավառ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները պարզել են, որ երեխան Գեղարքունիքի մարզի բնակիչ 8-ամյա Վ․ Ս․-ն է:

Պարեկներին երեխայի հայրը հայտնել է, որ նույն օրը ժամը 08։50-ի սահմաններում դպրոցի դասասենյակում վիճաբանության ժամանակ Գեղարքունիքի մարզի բնակիչ 8-ամյա Ա․ Ն․-ն մի քանի անգամ ոտքով հարվածել է իր որդուն և պատճառել մարմնական վնասվածք:

Դեպքի փաստով ոստիկանության Գավառի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։

Վերլուծական