ArmLur.am-ը քիչ առաջ դատախազ Գևորգ Քոչարյանից տեղեկացել է, որ աշխատանքից ազատման դիմում է գրել: Նա դատախազության նորաբաց ապօրինի ծագման գույքի բռնագանձման վարչության դատախազ էր:Նա Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի,Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի և այլ անձանց ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատախազն էր։
Պատճառն այն է, որ Քոչարյանին խոստացել են նշանակել վարչության պետ, բայց չեն նշանակել: Հիմա նա Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու է: