Աշոտ Փաշինյանի գործով ձերբակալված Գայանե Հակոբյանի ձերբակալման իրավաչափության հարցով բողոքը քննելու դատական նիստը հետաձգվեց մինչև ժամը 01:00-ն, լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նա հայտնեց, որ քննիչը կալանավորման միջնորդություն է ներկայացրել, դատարանը այն կքննի Հակոբյանի ձերբակալության որոշման վերաբերյալ բողոքի հետ։
Նշենք, որ զոհված զինծառայողների ծնողները փակել են Արշակունյաց պողոտան։
Տեսանյութն` այստեղ