Հակակոռուպցիոն կոմիտեի նախկին նախագահ Սասուն Խաչատրյանի` sms-ով պաշտոնից ազատվելուց հետո այդ կառույցը ղեկավար չունի, այն կառավարում է ժամանակավոր պաշտոնակատարը:
Երեկ մեկնարկել էր Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հինգ թեկնածուի` Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Նահապետյանի, վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանի, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության նախկին ավագ դատախազ Գևորգ Քոչարյանի, Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երրորդ վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտաշես Մաիլյանի և փաստաբան Կարեն Բատիկյանի հարցազրույցները:
Րոպեներ առաջ հանձնաժողովն ամփոփել է մրցույթի արդյունքները, համաձայն որի` անցողիկ շեմը` 300 միավորը, հաղթահարել են Արթուր Նահապետյանը, Պետրոս Մարտիրոսյանը և Գևորգ Քոչարյանը։
Այս փուլից հետո ընտրված թեկնածուները պետք է ներկայացվեն Կառավարություն, նրանցից մեկը կնշանակվի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ։