Հետևեք մեզ։

24 ժամ ջուր չի լինելու որոշ տարածքներում

08:23, 11 մարտ 2025
24 ժամ ջուր չի լինելու որոշ տարածքներում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 11-ին ժամը 10:00-ից մինչև մարտի 12-ը ժամը 10:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. 

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Նազարբեկյան, Սիլիկյան, Գ-1 թաղամասերի,  Նոր խճուղու, 

Արմավիրի մարզի՝ Փարաքար գյուղի:

 

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

Վերլուծական