Ընդդիմադիր պատգամավորները և մի շարք այլ հանրության մեջ վստահություն վայելող անհատներ ներկայացրել են երաշխավորություն հացադուլ հայտարարած, քաղաքական դրդապատճառներով ձերբակալված Գայանեի ազատության համար:
Այս մասին գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նշենք, որ զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը ձերբակալված է Աշոտ Փաշինյանի գործով։ Ձերբակալված կնոջը քննիչը կալանավորելու միջնորդություն է ներկայացրել, նիստը 01։00-ին է։