Հետևեք մեզ։

Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակումը կապված է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի այցի հետ. Զախարովա

10:23, 11 մարտ 2025
Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակումը կապված է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի այցի հետ. Զախարովա

Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումը կապված է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի Մոսկվա կատարած այցի հետ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


«Սա առաջին դեպքը չէ, երբ օտարերկրյա բարձրաստիճան պատվիրակության այցը Մոսկվա ուղեկցվում է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակմամբ։ Եվ այս գիշեր Կիևի ռեժիմը անօդաչու թռչող սարքեր է ուղարկել մայրաքաղաք, երբ այնտեղ այցելում էր ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը»,- գրել է Զախարովան իր թելեգրամյան ալիքում։


Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մարտի 11-ին Մոսկվայում բանակցություններ կվարի ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ։

Վերլուծական