Հետևեք մեզ։

Բելգիայում ներկայացվել է Հայաստանում անցկացվելիք COP17 համաժողովի վերաբերյալ տեղեկատվական պաստառ

07:30, 11 մարտ 2025
Բելգիայում ներկայացվել է Հայաստանում անցկացվելիք COP17 համաժողովի վերաբերյալ տեղեկատվական պաստառ

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում մարտի 10-ից մեկնարկել է կենսաբազմազանության և կլիմայի մասին գիտելիքների և քաղաքականության ինտեգրման ամրապնդմանն ուղղված գիտաքաղաքական հանդիպումը։

 

Հանդիպման նպատակներն են՝ IPBES-ի և IPCC-ի գործընթացների և հնարավորությունների վերաբերյալ ավելի մանրամասն ծանոթություն, փորձի և ռազմավարությունների փոխանակում՝ Կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների միջկառավարական գիտաքաղաքական հարթակի և Կլիմայի փոփոխություններով զբաղվող փորձագետների միջկառավարական խմբի գործընթացներին մասնակցության վերաբերյալ, կենսաբազմազանության և կլիմայի փոփոխության միջև կապերի վերաբերյալ գիտելիքների փոխանակում, կարողությունների զարգացման հնարավորությունների և ներգրավվածության եղանակների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում, Հայաստանի ներկայացում որպես կենսաբազմազանության և կլիմայի փոփոխության ոլորտներում ակտիվ և շահագռգիռ կողմ, միջազգային փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ նոր կապերի հաստատում, գլոբալ գիտական գնահատման գործընթացում Հայաստանի ներկայացուցիչների (փորձագետների) ներգրավման նոր հնարավորությունների ուսումնասիրություն։

 

Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել պաստառների ներկայացում (poster session), որտեղ շրջակա միջավայրի նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Կարեն Խաչատրյանը և կլիմայական քաղաքականության վարչության ավագ մասնագետ Անի Ղուկասյանը ներկայացրել են 2026 թվականին Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) վերաբերյալ տեղեկատվական պաստառը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները