Հետևեք մեզ։

Կիևին ռազմական օգնության վերականգնումը կախված է ուկրաինական պատվիրակության հետ հանդիպումից. Ռուբիո

10:54, 11 մարտ 2025
Կիևին ռազմական օգնության վերականգնումը կախված է ուկրաինական պատվիրակության հետ հանդիպումից. Ռուբիո

ԱՄՆ-ից Ուկրաինային ռազմական մատակարարումները վերականգնելու, ինչպես նաև նրան հետախուզական տեղեկատվության տրամադրման որոշումը կարող է ընդունվել, եթե ամերիկյան պատվիրակությունը Կիևի ներկայացուցիչների հետ հանդիպումից դուրս գա «գոհ»։

Լրագրողներին այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Տեսնենք, թե ինչպես կանցնեն բանակցությունները վաղը։ Եթե մենք կարողանանք գոհ հեռանալ հանդիպումից և զեկուցել նախագահին, ապա, կարծում եմ, որոշումներ կկայացվեն ներկայիս դադարի հետ կապված»,- ընդգծել է Ռուբիոն։

Վերլուծական