Հետևեք մեզ։

Դատարանի բակում պետք է տեղ չլիներ, լավ, այդքա՞ն անտարբեր այս ամեն ինչին, իսկ Աշոտ Փաշինյանը կարող էր ավելի մեծահոգի լինել. Հրանտ Թոխատյան

02:04, 19 մայիս 2023
Դատարանի բակում պետք է տեղ չլիներ, լավ, այդքա՞ն անտարբեր այս ամեն ինչին, իսկ Աշոտ Փաշինյանը կարող էր ավելի մեծահոգի լինել. Հրանտ Թոխատյան

Այն, ինչ կատարվում է ողբերգություն է, բայց ինչ տեսնում ես չորս կողմդ, կոմեդիա է։ Դատարանի բակում այսօր պետք է տեղ չլիներ, լավ, այդքա՞ն անտարբեր այս ամեն ինչին։

 

 

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հրանտ Թոխատյանը, ով իր աջակցությունն է հայտնում Աշոտ Փաշինյանի գործով ձերբակալված Գայանե Հակոբյանին, ում որդին զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ, իսկ դատարանն այժմ քննում է ձերբակալման իրավաչափությունն ու քննիչի կողմից ներկայացված կալանքի միջնորդությունը։

 

 

Հրանտ Թոխատյանի խոսքով` այսօր էլ քաղաքական հարց չէ, ոչ էլ վստահել-չվստահելու. «Հիմա ժողովուրդն ու՞մ չի վստահում` զոհված զինծառայողների ծնողների՞ն։

 

 

Ու մենք խոսում ենք զոհված զինծառայողի մոր մասին, ում հիմա դատում են, դրանից ավելի ֆարս, էլ ինչի՞ մասին ենք մենք խոսում։

 

 

Ինչ վերաբերում է Աշոտ Փաշինյանին, ապա, ըստ Թոխատյանի` նա կարող էր մի փոքր մեծահոգի լինել և հետ վերցնել բողոքը. «Մանավանդ, երիտասարդ տղա է ու խոսքը գնում է իր` զոհված հասակակցի մոր մասին։ Նման պահվածքը պատիվ չի բերում ոչ իրեն, որ իրեն դաստիարակած ծնողներին»։