Հետևեք մեզ։

Շախմատի անհատական ԵԱ-ին Հայաստանը կմասնակցի 6 մարզիկով

11:58, 11 մարտ 2025
Շախմատի անհատական ԵԱ-ին Հայաստանը կմասնակցի 6 մարզիկով

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանը ներկայացված կլինի 6 մասնակցով:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռումինիայի  Էֆորի քաղաքում կայանալիք Եվրոպայի անհատական առաջնությանը կմասնակցեն Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Արթուր Դավթյանը:

 

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն անցկացվում է Ռումինիայում: Այն կմեկնարկի մարտի 15-ին և կեզրափակվի 26-ին: Մրցաշարին, ընդհանուր առմամբ, մասնակցում է 150 շախմատիստ: 

 

Վերլուծական