44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Մարտիրոսյանի նկատմամբ կալանքի միջնորդության քննությունը շարունակվելու է այսօր ժամը 13:00-ին՝ Շենգավիթի դատարանում: Այս մասին տեղեկացնում է պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Դատական նիստի ընթացքում Գայանե Հակոբյանի ինքնազգացողությունը վատացել է, հրավիրել է շտապօգնություն։
Հիշեցնենք, որ դատարանը քննում է զոհվածի մայր Գայանե Հակոբյանի ձերբակալության իրավաչափության հարցն ու կալանքի միջնորդությունը։
Նա ձերբակալվել է Աշոտ Փաշինյանի առերևույթ առևանգման գործով։