Հետևեք մեզ։

Մանե Թանդիլյանի առողջական վիճակը կրկին վատացել է, նա հրաժարվել է հոսպիտալացումից

10:43, 11 մարտ 2025
Մանե Թանդիլյանի առողջական վիճակը կրկին վատացել է, նա հրաժարվել է հոսպիտալացումից
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի առողջական վիճակը կրկին վատացել է։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
 
Ազատության հրապարակ կանչված շտապօգնության ծառայությունը ստուգում է նրա սրտի վիճակը` համապատասխան օգնություն ցուցաբերելու համար։
 
Ստուգումից հետո Թանդիլյանը հրաժարվեց հոսպիտալացումից` չնայած որ դրա ցուցումը կար: 
 
Հիշեցնենք` մարտի 1–ին հայտնի դարձավ, որ Մանե Թանդիլյանը հացադուլ է սկսում ի պաշտպանություն Բաքվում ապօրինի դատվող հայերի` կոչ անելով նաև Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը։
 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները