Հետևեք մեզ։

Թմրամիջnցներ, 142 բջջային հեռախոս, wi-fi սարքեր, խմիչք. ի՞նչ է հայտնաբերվել ՔԿՀ-ներում

14:01, 11 մարտ 2025
Թմրամիջnցներ, 142  բջջային հեռախոս, wi-fi սարքեր, խմիչք. ի՞նչ է հայտնաբերվել ՔԿՀ-ներում

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը շարունակում է պայքարը քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու և կանխելու ուղղությամբ:

Այսպիսով՝ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների և քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների ծառայողները 2025 թվականի փետրվարի ընթացքում ազատազրկված անձանց անձնական զննությամբ, տեսակցության եկած քաղաքացիների մոտից, ներնետված, ինչպես նաև խցերում և բնակելի գոտու այլ հատվածներում պատրաստված թաքստոցներից հայտնաբերել են 28.26 գրամ թմրանյութերի նմանվող զանգվածներ, 142 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 152 պարագա, 9 wi-fi սարք, 19 կտրող-ծակող առարկա, 130.75 լիտր ինքնաշեն ոգելից խմիչք և այլ արգելված իրեր:

Թվարկած բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական, վարչական, կարգապահական վարույթներ, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ:

Քրեակատարողական ծառայությունը կոչ է անում պատասխանատվության չենթարկվելու համար զերծ մնալ անօրինական գործողություններից և խստագույնս պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները:

Վերլուծական