Մեքսիկայում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ավելի քան 40 մարդ տեղափոխող ավտոբուսը շրջվել է մայրուղու վրա և հայտնվել ձորում։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վթարի հետևանքով զոհվել է 18 մարդ, ևս 25 մարդ վիրավորվել է։ Ըստ նախնական վարկածի՝ վարորդը, հնարավոր է, քնել է ղեկին։ Վթարի մյուս հնարավոր պատճառն արգելակման խափանումն է:
Հաղորդվում է, որ ավտոբուսում եղել են «Մորենա» քաղաքական կուսակցության կողմնակիցները, ովքեր մասնակցում էին Մեխիկոյի հանրահավաքին:
Տեսանյութը՝ Telegram-ում։