Հետևեք մեզ։

Բաքվի նոր բեմադրությունը․ հորինել են, թե Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի դեմ իբր «ցուցմունք է» տվել օկուպացված Արցախում բնակվող հայերից մեկը

12:09, 11 մարտ 2025
Բաքվի նոր բեմադրությունը․ հորինել են, թե Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի դեմ իբր «ցուցմունք է» տվել օկուպացված Արցախում բնակվող հայերից մեկը

Բաքուն հերթական բեմադրությունն է ցուցադրել։ Այդ երկրից հայտնում են, թե  ավելի քան 20 օր հացադուլի մեջ գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված շինծու քրեական գործով դատարանում իբր թե «ցուցմունք է» տվել օկուպացված Արցախում բնակվող հայերից մեկը։

Բաքվում  մտածել են, թե ինչպես «մեղադրել» Ռուբեն Վարդանյանին և հորինել են, թե նա ֆինանսավորել է ինչ-որ խմբերի՝ ընդդեմ Ադրբեջանի գործելու համար։

Թե ինչ միջոցով են կորզել «ցուցմունքը», այն իրականում կա, թե ոչ, հայտնի չէ։ Մեկ բան պարզ է․ Ռուբեն Վարդանյանի և մեր մյուս հայրենակիցների ազատումը պահանջողների շրջանակը որքան լայնանում է, այդքան Բաքուն դիմելու է իր ֆանտազիաներին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները