Ռուսաստանը բաց է խաղաղ ջանքերի համար, և նախընտրում է հասնել իր նպատակներին խաղաղ և դիվանագիտական ճանապարհով, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռուսաստանը բաց է խաղաղ ջանքերի, Ուկրաինայի շուրջ խաղաղ կարգավորման համար, և մենք իրականում գերադասում ենք հասնել մեր նպատակներին խաղաղ և դիվանագիտական միջոցներով»,- ասել է Պեսկովը, հայտնում է Bloomberg-ը։
Նա նշել է, որ Ուկրաինան պետք է քայլեր ձեռնարկի բանակցությունները լուծելու համար։
«Եթե այսօր և վաղը պարզվի, որ Ուկրաինան պատրաստ է բանակցությունների, դա այլ պատմություն կլինի»,- հավելել է նա։