Հետևեք մեզ։

Կոշ բնակավայրում տրակտորիստը մարդու ոսկորներ և գանգ է հայտնաբերել

17:09, 11 մարտ 2025
Կոշ բնակավայրում տրակտորիստը մարդու ոսկորներ և գանգ է հայտնաբերել
Արագածոտնի մարզի Երևան–Գյումրի ավտոճանապարհի Կոշ վարչական բնակավայրի տարածքում հողային աշխատանքներ կատարելիս տրակտորիստը մարդկային ոսկորներ ու գանգ է հայտնաբերել: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
 
Նշվում է, որ դեպքի մասին տեղեկությունը ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը ստացել է այսօր ժամը 14:30–ի սահմաններում։
 
Ժամանած պարեկներն ու ոստիկանները սահմանազատել են տարածքը:
 
Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության հատկանիշներով:

Վերլուծական