Հետևեք մեզ։

ՇՄՆ-ն կոչ է անում խուսափել լեռներ այցելություններից

17:13, 11 մարտ 2025
ՇՄՆ-ն կոչ է անում խուսափել լեռներ այցելություններից

Հանրապետությունում դիտվող բարձր ջերմաստիճանի պայմաններում, արևի ճառագայթների ազդեցությամբ ձյան զանգվածները լեռնային շրջաններում սկսում են ակտիվորեն հալվել, դրանց ջրապարունակությունը և զանգվածը մեծանում է, ինչը հանգեցնում է ձնահյուսերի վտանգի հավանականության բարձրացման: Այս մասին հաղորդում է ՇՄՆ-ն։

Մարտի 11-18-ը հանրապետությունում կանխատեսվում է օդի ջերմաստիճանի բարձրացում 6-10 աստիճանով, ինչով պայմանավորված հանրապետության լեռնային և բարձրալեռնային շրջաններում (2500 մետրից ավել բարձրություններում) մեծ թեքություն ունեցող լեռնալանջերում մեծանալու է ձնահյուսերի առաջացման հավանականությունը։

 

Անվտանգությունից ելնելով կոչ ենք անում խուսափել լեռներ այցելություններից։

Վերլուծական