Հետևեք մեզ։

Իրանում ՀՀ դեսպանը հյուրընկալվել է ԻԻՀ «Լրատվության դեսպաններ» կենտրոնին

14:37, 11 մարտ 2025
Իրանում ՀՀ դեսպանը հյուրընկալվել է ԻԻՀ «Լրատվության դեսպաններ» կենտրոնին

 

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հյուրընկալվել է ԻԻՀ «Լրատվության դեսպաններ» կենտրոնին, որը նպատակադրված է խորացնել համագործակցությունն Իրանում հավատարմագրված դեսպանների և ԻԻՀ ԶԼՄ-ների միջև: 

Կենտրոնի և իրանական մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ քննարկման ընթացքում դեսպան Հակոբյանը, ընդգծելով հանրային դիվանագիտության դերը՝ որպես հասարակությունների միջև վստահություն ձևավորելու և փոխադարձ ընկալումը խորացնելու գործիք, կարևորել է կենտրոնի հետ համագործակցության ծավալումն ու խորացումը: 

Հարց ու պատասխանի ձևաչափով անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան հարաբերություններին, Հայաստանի Հանրապետության նախաձեռնած խաղաղության օրակարգին, տարածաշրջանային անվտանգությանն ու միջազգային զարգացումներին:

Վերլուծական

Ամենաընթերցվածները