Հետևեք մեզ։

Մեր սրտերը լցվում են խորը տխրությամբ. Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը

14:58, 11 մարտ 2025
Մեր սրտերը լցվում են խորը տխրությամբ. Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը
Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց ուշադրություն հրավիրելով Սիրիայում բնակվող բոլոր քրիստոնյաների պաշտպանության վրա:
 
«Տեսնելով Սիրիայում շարունակվող անկարգություններն ու ավերիչ հակամարտությունը՝ մեր սրտերը լցվում են խոր տխրությամբ և անհանգստությամբ բոլոր տառապողների համար: Մեզ մասնավորապես անհանգստացնում է մեր հայ եղբայրների ու քույրերի աղետալի վիճակը։ Նրանք տարիներ շարունակ ապրել են այս հողում, որտեղ ապաստան են գտել 1915 թվականի Հայոց սարսափելի ցեղասպանությունից հետո: Սիրիան նրանցից շատերի տունն է դարձել», – ասվում է X-ում արված հայտարարության մեջ։
Նշվում է, որ տարածաշրջանում տիրող քաոսի և բռնության պատճառով կրկին վտանգված է Սիրիայի բոլոր քրիստոնյա համայնքների անվտանգությունը:
 
«Նրանք պարզապես էթնիկ խումբ կամ հավատացյալների համայնք չեն, այլ գոյատևման, տոկունության և արժանապատվության համար շարունակվող պայքարի վկայությունը», - ասված է հայտարարության մեջ:
 
 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները