Հետևեք մեզ։

Յուրաքանչյուր անձ կարող է գնել Հայաստան - Վրաստան հանդիպման ոչ ավելի, քան 4 տոմս. ՀՖՖ

18:19, 11 մարտ 2025
Յուրաքանչյուր անձ կարող է գնել Հայաստան - Վրաստան հանդիպման ոչ ավելի, քան 4 տոմս. ՀՖՖ

Մարտի 20-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի անցումային փլեյ-օֆֆի Հայաստան-Վրաստան հանդիպումը: 

 

Այսօրվանից տոմսերը հասանելի են tickets.ffa.am կայքում :

 

Ինչպես այս, այնպես էլ Հայաստանի ազգային հավաքականի հաջորդ բոլոր հանդիպումների համար տոմսերի վաճառքն իրականացվելու է միմիայն առցանց տարբերակով, այսինքն՝ տոմսերի ֆիզիկական վաճառք չի նախատեսվում:

 

Յուրաքանչյուր անձ կարող է գնել Հայաստան - Վրաստան հանդիպման ոչ ավելի, քան 4 տոմս:

 
Գնումից հետո օգտատերը տեսնելու է իր գնած տոմսերը tickets.ffa.am կայքի իր անձնական հաշվում, սակայն տոմսերի QR կոդերն ակտիվանալու են միայն հանդիպման օրը՝ մարտի 20-ին՝ առավոտյան ժամը 9-ին: 


Տեղեկացնում ենք նաև, որ տոմս գնելու հնարավորություն ունենալու համար հարկավոր է անցնել անձնագրային նույնականացում tickets.ffa.am կայքում: Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո անհրաժեշտ է սպասել նույնականացման հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ 10։00-20։00՝ մինչև 30 րոպեի ընթացքում:

 

Չնայած մի քանի օր առաջ ֆան-ակումբների կողմից արված հայտարարությանը՝ նրանցից ոչ մեկը պաշտոնապես չի դիմել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տոմսերի հետ կապված որևէ հարցով: Ֆան-ակումբների համար սահմանված տեղերը մարզադաշտի տրիբունաներում և նրանց հատկացվող տոմսերի քանակը նախորդ հանդիպումների համեմատ մնացել են անփոփոխ: Կոչ ենք անում ազգային հավաքականի հանդիպումներից առաջ չդիմել նման մանիպուլյացիաների: 

 

Անվտանգության նկատառումներից ելնելով և կուտակումներից խուսափելու նպատակով՝ խնդրում ենք բոլորին մարզադաշտ ժամանել խաղից առնվազն 2 ժամ առաջ:

Վերլուծական