Արագած լեռան հյուսիսային գագաթին մարտի 11-ին տեղի է ունեցել ձնահյուս․ 9 անձից բաղկացած արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ, 8 անձ դուրս է եկել, իսկ 1-ն անհետ կորել է, որի որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել է երկու ուղղաթիռ։ «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։
Պատահարի մասին ահազանգն Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն ստացել է մարտի 11-ին, ժամը 15:26-ին։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։