«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին նկատել են Մոնակոյի Մոնտե Կառլո հանրահայտ կազինոյում։ Hayastan.news-ի տվյալներով՝ պատգամավորը մի քանի օր է անցկացրել Մոնակոյում, այցելել է խաղատուն, կադրերն արվել են Մոնտե-Կառլո խաղատան շենքում և դրան հարող ռեստորանում։
Hayastan.news-ը նկատել է, որ պատգամավորը չի ներկայացել մարտի 4-ին մեկնարկած ԱԺ քառօրյա նստաշրջանին։ Լրատվամիջոցը հարցում է ուղարկել ԱԺ, պարզելու, թե արդյո՞ք Խաչատուր Սուքիասյանն իրազեկել է ԱԺ աշխատակազմին բացակայելու մասին և ի՞նչ հիմքով է բացակայել նիստերից։
Աժ լրատվականից հարցմանն ի պատասխան մարտի 11-ին հայտնել են․ «ՀՀ ԱԺ աշխատակազմն այս պահի դրությամբ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի բացակայության վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ստացել»։
Ստացվում է, ՔՊ-ական պատգամավորը բացակայում է նիստերից, բայց անգամ հարկ չի համարում իրազեկել։
Մանրամասն՝ տեսանյութում․