Հետևեք մեզ։

Մեծամորում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել երկաթգծի վրա. shamshyan.com

22:08, 11 մարտ 2025
Մեծամորում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել երկաթգծի վրա. shamshyan.com

Այսօր՝ մարտի 11-ին՝ ժամը 18։30-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մեծամորի վարչական տարածքում, Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Աշոտ Գ․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյուներին և հայտնվել գնացքի գծերի վրա։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 2 ուղևորներ հետազոտման նպատակով դիմել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում են բուժօգնության դիմած ուղևորների ինքնությունը։

Վերլուծական