Հետևեք մեզ։

Ուշադիր հետևում եմ Հայաստանում ձնահյուսից տուժած իսպանացի լեռնագնացների խմբի փրկության ջանքերին․ Իսպանիայի ԱԳ նախարար

22:19, 11 մարտ 2025
Ուշադիր հետևում եմ Հայաստանում ձնահյուսից տուժած իսպանացի լեռնագնացների խմբի փրկության ջանքերին․ Իսպանիայի ԱԳ նախարար

Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը X հարթակում գրառում է կատարել Հայաստանում ձնահյուսից տուժած իսպանացի լեռնագնացների խմբի վերաբերյալ․

«Ուշադիր հետևում եմ Հայաստանում ձնահյուսից տուժած իսպանացի լեռնագնացների խմբի փրկության ջանքերին։Շնորհակալ եմ Հայաստանի իշխանություններին, Արարատ Միրզոյանին համագործակցության համար։ Հյուպատոսական շտապ օգնության ստորաբաժանումը մոբիլիզացվել է՝ մեր քաղաքացիներին ամենայն աջակցություն ցուցաբերելու համար»,- հայտնել է իսպանացի նախարարը։

Ավելի վաղ ՆԳՆ-ն հայտնել էր, որ Արագած լեռան հյուսիսային գագաթին մարտի 11-ին տեղի է ունեցել ձնահյուս․ 9 անձից բաղկացած արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ, 8 անձ դուրս է եկել, իսկ 1-ն անհետ կորել է, որի որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել է երկու ուղղաթիռ։

Առողջապահության նախարարությունն էլ հայտնել էր, որ Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի ունեցած ձնահյուսի հետևանքով տուժել է 8 անձ, նրանք հոսպիտալացվել են։

 

 

Վերլուծական