Հետևեք մեզ։

Ադրբեջանի ԶՈւ-ն Արցախում խախտել է հրադադարը, կիրառել է նռնականետ

10:12, 19 մայիս 2023
Ադրբեջանի ԶՈւ-ն Արցախում խախտել է հրադադարը, կիրառել է նռնականետ

Մայիսի 18-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային, արևելյան և  կենտրոնական ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք և ՀԱՆ-17 նռնականետ։ 

 


Բերդաշեն գյուղի հատվածում ադրբեջանական կողմը կրակ է բացել այգում աշխատող քաղաքացիական անձանց և ՀԱՆ-17 նռնականետից Կաշենի հանքավայրի ուղղությամբ։ 

 


Հայկական կողմը կորուստներ չունի։ 
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի  հրամանատարությանը։ 

 


Մայիսի 19-ի ժամը 10։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։