Դոնալդ Թրամփը պատրաստվում է մոտ օրերս զանգահարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ քննարկելու Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին երեքշաբթի օրը Սպիտակ տանը լրագրողներին հայտարարել է ամերիկացի առաջնորդը։ «Ես կխոսեմ Վլադիմիր Պուտինի հետ»,- ասել է Թրամփը՝ մեկնաբանելով Ջիդայում (Սաուդյան Արաբիա) ամերիկա-ուկրաինական բանակցությունների արդյունքները։ «Տանգոյի համար երկուսն են պետք»,- ավելացրել է ամերիկյան վարչակազմի ղեկավարը։ Նա պարզաբանել է, որ ծրագրում է այս շաբաթվա վերջին զրուցել Պուտինի հետ։
Տանգոյի համար երկուսն են պետք․ Թրամփը մտադիր է այս շաբաթ զանգահարել Պուտինին
23:45, 11 մարտ 2025
