Հետևեք մեզ։

Ռուբեն Վարդանյանը հյուծվում է Բաքվում. Le Figaro

09:02, 12 մարտ 2025
Ռուբեն Վարդանյանը հյուծվում է Բաքվում. Le Figaro

Արցախի նախկին պետնախարար, այժմ ապօրինի կալանքի տակ գտնվող Ռուբեն Վարդանյանը հյուծվում է Բաքվում։ Այս մասին ասվում է Le Figaro հեղինակավոր պարբերականի հոդվածում։

 

Հոդվածում նշվում է, որ գերեվարված նախկին պետնախարարը հացադուլ է հայտարարել՝ ի նշան դատական գործընթացի ծաղրի։

 

«Ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից հրապարակված լուսանկարը ցույց է տալիս նրան խիստ հյուծված վիճակում։ Նրանց համար, որ հիշում են Արցախում, Հայաստանում և նրա սահմաններից դուրս քաջ հայտնի Ռուբեն Վարդանյանի կենսուրախ դեմքը, դժվար է անտարբեր մնալ նրա լուսանկարի նկատմամբ»,-գրում է պարբերականը։

 

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել փետրվարի 19-ից։ Իր հայտարարության մեջ նա նշել է, որ սա իր պատասխանն է միջազգային իրավունքի և Ադրբեջանի դատավարական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներին:

 

«Այն, ինչ կատարվում է դատարանի դահլիճում, չի կարելի համարել դատավարություն: Դա քաղաքական շոու է, որտեղ ցուցադրաբար արհամարհվում է արդար դատաքննության իմ իրավունքը»,-հաղորդել է Վարդանյանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները