Հետևեք մեզ։

Գուցե իմ մահը ազատություն բերի Ադրբեջանին․ Ալիևների ընտանիքի առանցքային քննադատը բանտում հացադուլ է հայտարարում

12:44, 12 մարտ 2025
Գուցե իմ մահը ազատություն բերի Ադրբեջանին․ Ալիևների ընտանիքի առանցքային քննադատը բանտում հացադուլ է հայտարարում

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Ալիևների ընտանիքի առանցքային քննադատ, քաղաքական գործիչ Թոֆիգ Յաղուբլուին դատապարտել է 9 տարվա ազատազրկման՝ փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով։ 

 

«Այս վճիռն ինձ տվել է Իլհամ Ալիևը»,- նշել է Յաղուբլուն՝ հայտարարելով ապրիլի 1-ից հացադուլի դիմելու մասին։

 

Յաղուբլուն նշել է՝ հացադուլ կիրականացնի այնքան ժամանակ, քանի դեռ ազատ չի արձակվել։

 

«Ապրիլի 1-ից հացադուլ եմ սկսելու։ Իմ որոշումը վերջնական է։ Ինձ բանտից միայն մահը կհանի։ Որովհետեւ ես այս հացադուլը շարունակելու եմ մինչև վերջ։ Երբ ես մահանամ, այս հացադուլը կավարտվի։ Ինչպես կա Մագնիտսկու օրենքը, այնպես էլ թող լինի Յաղուբլուի ակտը: Գուցե իմ մահը ազատություն բերի այս երկրին։ Ես կգերադասեմ մեռնել, քան ազատվել բանտից 75 տարեկանում»,- հայտարարել է նա։

 

 

 

Վերլուծական