Հետևեք մեզ։

Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է ներկայացվել

13:59, 12 մարտ 2025
Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է ներկայացվել

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է ներկայացվել։ Այս մասին «Լուրերի» հարցմանն ի պատասխան հայտնել են Գլխավոր դատախազությունից:

Հաղորդվել է, որ Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել 18 դրվագ խոշոր չափի հափշտակության, 2 դրվագ խոշոր չափի փողերի լվացման, 3 դրվագ այն օժանդակելու համար:

Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Սարգսյանը մեղադրյալ էր նաև պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար, առաջին ատյանի դատարանի դատավճռով նա արդարացվել է, որի դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել:

Վերլուծական