Հետևեք մեզ։

Սա նոր հանգրվան է՝ խորհրդանշական և պարտավորեցնող․ Հայաստանը և Նիդեռլանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության հռչակագիր

11:34, 12 մարտ 2025
Սա նոր հանգրվան է՝ խորհրդանշական և պարտավորեցնող․ Հայաստանը և Նիդեռլանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության հռչակագիր

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Նիդեռլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպը ստորագրել են Հայաստանի և Նիդեռլանդների Թագավորության միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը։

 

Այս մասին հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

 

«Սա մեր հարաբերությունների զարգացման ճանապարհին պարզապես հերթական այց չէ։ Այսօր մենք թևակոխում ենք գործընկերության նոր փուլ, որը քիչ առաջ արձանագրեցինք Հայաստանի և Նիդեռլանդների Թագավորության միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրմամբ։ Սա նոր հանգրվան է, որը թե՛ խորհրդանշական է, թե ՛միևնույն ժամանակ պարտավորեցնող»,- ասել է Միրզոյանը։ 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները