Հետևեք մեզ։

Այո, Ադրբեջանի հետ քննարկում ենք միջազգային իրավական հարթակներում միմյանց դեմ գանգատներից և վեճերից հրաժարումը․ Արարատ Միրզոյան

11:44, 12 մարտ 2025
Այո, Ադրբեջանի հետ քննարկում ենք միջազգային իրավական հարթակներում միմյանց դեմ գանգատներից և վեճերից հրաժարումը․ Արարատ Միրզոյան

Այո, Ադրբեջանի հետ քննարկում ենք այնպիսի դրույթներ, ինչպիսիք են ՀՀ-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ կողմերի ուժերի բացառումը, միմյանց նկատմամաբ միջազգային իրավական հարթակներում վեճերից ու գանգատներից հրաժարումը։

Այս մասին Նիդեռլանդների ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Ըստ Միրզոյանի՝ դրանք պետք է ի կատար ածվեն խաղաղության պայմանագրի ստորագրումից և ուժի մեջ մտնելուց հետո միայն։

«Մենք արդեն մեր մոտեցումը ադրբեջանական 12-րդ խմբագրության վերաբերյալ հայտնել ենք։ Առաջիկայում ադրբեջանական կողմի հետ հնարավորություն կունենանք քննարկելու համաձայնագրի համաձայնեցման, ստորագրման և վավերացման հետ կապված բոլոր հարցերը»,-ասել է Արարատ Միրզոյանը։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները