Հետևեք մեզ։

Անդրանիկ Հովհաննիսյանը նշանակվել է Սլովակիայիում ՀՀ դեսպան

12:16, 12 մարտ 2025
Անդրանիկ Հովհաննիսյանը նշանակվել է Սլովակիայիում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել, որով Անդրանիկ Հովհաննիսյանը նշանակվել է Սլովակիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.

Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանին համատեղության կարգով, նշանակել Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիեննա)»,- ասվում է հրամանագրում։

Վերլուծական

Ամենաընթերցվածները