Ներքին գործերի նախարարության elections.mia.gov.am հարթակում հրապարակված են մարտի 30-ին կայանալիք Շիրակի մարզի Գյումրի և Արմավիրի մարզի Փարաքար համայանքների ՏԻՄ ընտրությունների ընտրողների տվյալները։
Ընտրական օրենսգրքի փոփոխությամբ՝ այսուհետ ընտրողները թղթային եղանակով չեն ծանուցվելու։
ՆԳ նախարարության պաշտոնական կայքի «Ընտրություններ» բաժնում հրապարակված ընտրացուցակներում յուրաքանչյուր ընտրող հնարավորություն ունի որոնել իր տվյալները։