Վաշինգտոնը Կիևի հետ քննարկել է տարածքային զիջումները։ Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները կայացել են Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում։ Ամերիկյան կողմից դրանց մասնակցել են պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Վալցը։
Մյուս կողմից հանդիպմանը մասնակցել են արտգործնախարար Անդրեյ Սիբիգան, Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։