Հետևեք մեզ։

Դուք միակն եք, ով կարող է փրկել քրիստոնյա պատանդներին. Ամերիկացի քրիստոնյա առաջնորդների կոալիցիան հայ գերիների հարցով դիմել է Թրամփին

16:14, 12 մարտ 2025
Դուք միակն եք, ով կարող է փրկել քրիստոնյա պատանդներին. Ամերիկացի քրիստոնյա առաջնորդների կոալիցիան  հայ գերիների հարցով դիմել է Թրամփին

Ամերիկացի քրիստոնյա առաջնորդների կոալիցիան նամակ է հղել նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի իշխանությունների կողմից պահվող 24 քրիստոնյա պատանդների՝ 23 հայ քրիստոնյաների և մեկ կրոնափոխ ադրբեջանցի քրիստոնյայի ազատ արձակման համար:

 

«Շնորհակալություն քարոզարշավի ընթացքում Հայաստանին և հալածված քրիստոնյաներին ցուցաբերած աջակցության համար։ Ձեր հայտարարությունը հզոր էր, և հստակ մեսիջ ուղարկեց նրանց, ովքեր խարխլել են Հայաստանի անվտանգությունը և նրա հարուստ քրիստոնեական ժառանգությունը՝ որպես առաջին երկիր, որը պատմության մեջ ընդունել է Քրիստոսի ավետարանը: Դուք հասկացրեցիք, որ ի տարբերություն Բայդենի վարչակազմի, որ միշտ հրաժարվել է գործել՝ պաշտպանելու քրիստոնյաների իրավունքները ամբողջ աշխարհում, դուք կպաշտպանեք ճնշված քրիստոնյաների իրավունքները աշխարհի բոլոր անկյուններում:

 

Որպես ամերիկացի քրիստոնյա առաջնորդներ՝ մենք Ձեզ մոտ ենք գալիս մի իրավիճակով, որը կարող է լուծվել միայն Ձեր որակներով առաջնորդի կողմից։ Գրեթե երկու տարի առաջ Ադրբեջանը էթնիկական զտումներ է իրականացրել ավելի քան 120 հազար քրիստոնյաների նկատմամբ։ Հայերը դուրս են եկել իրենց պապենական տներից, մինչդեռ Բայդենի վարչակազմը հրաժարվել է դիմել այնպիսի գործողությունների, որոնք կդադարեցնեինւ էթնիկ զտումները կամ կպատժեին այդ հանցագործության մեղավորներին։ Դրանից հետո ադրբեջանական ռեժիմը պատանդ է պահում 23 քրիստոնյա հայի և մեկ դավանափոխ ադրբեջանցու, ովքեր ենթարկվում են խոշտանգումների՝ ըստ արժանահավատ աղբյուրների։Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ միակ կազմակերպությանը, որին թույլատրվում է ստուգել բանտարկյալների ինքնազգացողությունը, վերջին օրերին հրամայվել է լքել երկիրը։

 

Պարո՛ն Նախագահ, մենք հավատում ենք, որ դուք միակն եք, ով կարող է փրկել այս քրիստոնյա պատանդներին», – ասված է նամակում:

Վերլուծական