Հետևեք մեզ։

Ավտոբուսի 50 վարորդներ, տեսնելով, որ աշխատավարձը քիչ են վճարել, դիմում են գրելու ու հեռացել. Մանուկ Սուքիասյան

16:33, 12 մարտ 2025
Ավտոբուսի 50 վարորդներ, տեսնելով, որ աշխատավարձը քիչ են վճարել, դիմում են գրելու ու հեռացել. Մանուկ Սուքիասյան

«Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի 50 վարորդ նախորդ ամսվա համար ստացել են ակնկալվող գումարից պակաս աշխատավարձ, դիմում են գրել ու հեռացել աշխատանքից. այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը:

«Խոսքը ZHONG TONG ավտոբուսների վարորդների մասին է։ Ըստ ահազանգող վարորդների՝ կապ չունի, 07։00 ես ավտոբուսով դուրս գալիս հավաքակայանից, թե ասենք՝ 07:25, միեւնույնն է, դարպասի մոտ ֆիքսվում է 07։55, ինչի արդյունքում ժամավճարը նվազում է»,- գրել է նա:

Վերլուծական